Մատչելիության հղումներ

16-ամյա բնապահպան ակտիվիստը բացել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխություններին նվիրված խորհրդաժողովը


ԱՄՆ - Բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը ելույթ է ունենում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխություններին նվիրված խորհրդաժողովում, Նյու Յորք, 23-ը սեպտեմբերի, 2019թ․

16-ամյա բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը երեկ բացել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխություններին նվիրված խորհրդաժողովը՝ կոշտ քննադատելով աշխարհի առաջնորդներին արդյունավետ քայլեր չձեռնարկելու համար:

«Դուք, ձեր դատարկ խոսքերով, գողացել եք մեր երազանքներն ու մեր մանկությունը: Ինչպե՞ս եք համարձակվում», - հուզմունքը չկարողանալով զսպել՝ մի քանի անգամ կրկնել է Թունբերգը, հավելելով՝ «նոր սերունդը ամենայն ուշադրությամբ հետևելու է իշխանությունների քայլերին և երբեք նրանց չի ների, եթե սխալների գնան»:

Թունբերգը պայքարը սկսել է անցած տարվա օգոստոսից՝ միայնակ ցույցեր անցկացնելով Շվեդիայի խորհրդարանի առջև: Անցած մեկ տարում նրան միլիոնավոր երիտասարդներ ու ակտիվիստներ են միացել աշխարհի տարբեր անկյուններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG