Իսպանիայի ոստիկանությունը այսօր ձեռնարկված հատուկ գործողության ընթացքում ձերբակալել է Կատալոնիայի անկախական շարժման ինը ակտիվիստների:
Գործողությունն իրականացվել է Բարսելոնայից հյուսիս գտնվող Սաբադել և Մոլյետ դել Վալյես քաղաքներում: Իրավապահների պնդմամբ` վաղ առավոտյան մեկնարկած ոստիկանական գործողության գլխավոր թիրախը այսպես կոչված «Հանրապետության պաշտպանության կոմիտեներ» կառույցն է:
Reuters-ի տեղեկություններով` իսպանական ոստիկանությունը լուրջ կասկածներ ունի, որ այս կառույցի անդամները պատրաստվում էին բռնի գործողությունների դիմել, այդ թվում ինքնաշեն պայթուցիկ սարքերի կիրառմամբ: