Մատչելիության հղումներ

Սնանկացել է աշխարհի հնագույն զբոսաշրջային ընկերությունը` Thomas Cook-ը


Այսօր գործունեությունն է դադարեցրել 1841 թվականին ստեղծված բրիտանական Thomas Cook զբոսաշրջային ընկերությունը, որը տասնամյակներ շարունակ համարվում էր ոլորտի առաջատարներից մեկը:

Տարեկան 19 միլիոն հաճախորդ սպասարկող Thomas Cook-ի ուղեգրերով այս պահին աշխարհի տարբեր հանգստավայրերում են գտնվում շուրջ 600 հազար զբոսաշրջիկներ, որոնցից 150 հազարը` Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են:

Պաշտոնական Լոնդոնը արդեն իսկ հայտարարել է, որ զբոսաշրջիկների` հայրենիք վերադարձի խնդրով զբաղվելու է երկրի քաղաքացիական ավիացիայի վարչությունը:

Բրիտանական մամուլի գնահատմամբ դա կարող է դառնալ քաղաքացիական անձանց տարհանման ամենամեծ գործողությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր:

Thomas Cook-ի սնանկացման պատճառը նոր ներդրողների ներգրավման շուրջ բանակցությունների տապալումն է:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրաժարվել էր 21 հազար աշխատակից ունեցող և ավելի քան 2 միլիարդ դոլարի պարտք կուտակած ընկերությանը շտապ ֆինանսական օժանդակություն տրամադրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG