Մատչելիության հղումներ

Թրամփը և Զելենսկին կհանդիպեն սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում


Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին կհանդիպեն սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում: Այս տեղեկությունը հաստատել են Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրները:

Նախագահների հանդիպումը կկայանա Թրամփի շուրջ ծագած հերթական սկանդալի ֆոնին: Ամերիկյան թերթերը շաբաթավերջին տեղեկացրել էին, որ Սպիտակ տան ղեկավարը Զելենսկու հետ հուլիսին կայացած հեռախոսազրույցի ընթացքում իբր պահանջել է, որպեսզի ուկրաինացի իրավապահները հետաքննեն ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդու` Ուկրաինայում ծավալած բիզնես գործունեությունը: Ինքը՝ Թրամփը, ինչպես նաև պաշտոնական Կիևը այս տեղեկությունները հերքում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG