Մատչելիության հղումներ

Ուժեղ երկրաշարժ Ալբանիայում


Առնվազն 37 մարդ է վիրավորվել, մի շարք շինություններ լրջորեն վնասվել են այսօր Ալբանիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով:

Երկրի պաշտպանության նախարարության տվյալներով զոհեր չկան: Նույն աղբյուրի փոխանցմամբ սա Ալբանիայում վերջին 30 տարիների ընթացքում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժն էր:

Ամերիկացի սեյսմոլոգների հրապարակած տվյալների համաձայն երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5-ից 6 բալ: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է ծովափնյա Դուրես քաղաքից ոչ հեռու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG