Մատչելիության հղումներ

Անկախության տոնի առթիվ Հայաստանի նախագահին շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահը


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյան և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ, արխիվ
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյան և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:

Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. - «Սերբիայի և Հայաստանի ժողովուրդներն անցյալում շատ են տառապել և օգնել միմյանց։ Ես համոզված եմ, Ձերդ Գերազանցություն, որ համատեղ ջանքերով մեր երկու բարեկամ երկրների միջև երկկողմ հարաբերությունների հետագա համապարփակ զարգացման մեր հանձնառությունը փոխադարձ է: Ուրախությամբ սպասում եմ Ձեր առաջիկա պաշտոնական այցին Սերբիա և Ձեզ եմ հղում, Ձերդ Գերազանցություն, իմ բարեմաղթանքներն ու հարգանքներիս հավաստիքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG