Մատչելիության հղումներ

Անկախության տոնի առթիվ Հայաստանի վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, Սանկտ Պետերբուրգ, 6-ը հունիսի, 2019թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, Սանկտ Պետերբուրգ, 6-ը հունիսի, 2019թ․

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ:

Գոհունակությամբ եմ ընդգծում ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք է՛լ ավելի ամրապնդել երկկողմ կառուցողական համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում, ինչպես նաև ընդլայնել գործընկերային փոխգործակցությունը Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում: Դա, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին, համահունչ է կովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը:

Հարգելի Նիկոլ Վովայի,

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ բարեկեցություն և բարգավաճում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG