Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առթիվ


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում անկախության օրվա առթիվ։

Նախագահ Արմեն Սարգսյանին իրենց շնորհավորական ուղերձներն են հղել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Իտալիային նախագահ Սերջիո Մատարելլան։

Շնորհավորական ուղերձներ են ուղղել նաև Ճապոնիայի կայսր Նարուհիտոն, Կանադայի գեներալ-նահանգապետ Ջուլի Պայետը, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին։

Շնորհավորական հաղորդագրությունները հրապարակված են նախագահի պաշտոնական կայքէջում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG