Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահին Անկախության տոնի առթիվ


Լուսանկարը՝ ՀՀ նախագահի գրասենյակի
Լուսանկարը՝ ՀՀ նախագահի գրասենյակի

Հայաստանի Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է. - «Ուրախ եմ շնորհավորել Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով: Մեր երկրների հարաբերությունները հիմնված են բազմադարյա բարեկամության ավանադույթների, հոգևոր մտերմության և փոխադարձ վստահության վրա: Դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը լիովին համապատասխանում են Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերին և համահունչ են տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը»:

«Ձեզ ի սրտե քաջառողջություն և հաջողություններ եմ մաղթում, իսկ Ձեր հայրենակիցներին՝ խաղաղություն և բարեկեցություն», - Արմեն Սարգսյանին գրել է Վլադիմիր Պուտինը:

Հայաստանը Անկախության տոնը նշում է սեպտեմբերի 21-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG