Մատչելիության հղումներ

2018-ին հակամարտության գոտիներում 29 միլիոն երեխա է ծնվել․ ՄԱԿ


Սիրիա - Երեխաներ փախստականների ճամբարում, ապրիլ, 2019թ․
Սիրիա - Երեխաներ փախստականների ճամբարում, ապրիլ, 2019թ․

Անցյալ տարի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ UNICEF-ի տվյալներով, հակամարտության գոտիներում՝ այդ թվում Աֆղանստանում, Սիրիայում, Սոմալիում, Հարավային Սուդանում և Եմենում ծնվել է ավելի քան 29 միլիոն երեխա:

Այսօր հրապարակված զեկույցի համաձայն՝ այդ թիվը նշանակում է, որ 2018 թվականին ծնված գրեթե յուրաքանչյուր հինգերորդ երեխան իր կյանքի առաջին պահերն անցկացրել է հակամարտության հետևանքով առաջացած քաոսի, վտանգավոր և ծայրահեղ սթրեսային պայմաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG