Մատչելիության հղումներ

Ռուսաստանը և Ուկրաինան Եվրամիության միջնորդությամբ բանակցում են գազի տարանցման շուրջ


Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը բանակցություններից հետո զրուցում է լրագրողների հետ, Բրյուսել, 19-ը սեպտեմբերի, 2019թ․
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը բանակցություններից հետո զրուցում է լրագրողների հետ, Բրյուսել, 19-ը սեպտեմբերի, 2019թ․

Մոսկվան ու Կիևը Եվրամիության միջնորդությամբ բանակցություններ են վարում Ուկրաինայով գազի տարանցման շուրջ:

Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը ռուսական կողմից մասնակցել են էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը և «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսանդր Միլլերը, Ուկրաինան ներկայացրել են էներգետիկայի նախարար Ալեքսեյ Օրժելը և «Նավթոգազ» ընկերության ղեկավար Անդրեյ Կոբոլևը:

40 րոպե տևած բանակցությունները, որոնց ընթացքում քննարկվել են հիմնականում իրավական հարցեր, կողմերը կառուցողական են գնահատել:

Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է առաջիկա դեկտեմբերի 31-ին, Եվրոպական հանձնաժողովը Կիևին ու Մոսկվային առաջարկել է նոր պայմանագիր կնքել 10 տարի ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG