Սաուդյան Արաբիայում մահացել է Թունիսի երկրորդ նախագահ Զին ալ-Աբիդին բեն Ալին, նա 83 տարեկան էր:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վերջին մի քանի ամիսներին բեն Ալին գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում:
Բեն Ալին Թունիսի նախագահ է դարձել 1987 թվականին: 2011 թվականին Թունիսում բռնկված ժողովրդական հուզումների արդյունքումն նա փախել է երկրից և ապաստան գտել Սաուդյան Արաբիայում:
Բեն Ալիի ռեժիմը հայտնի է ընդդիմախոսների նկատմամբ ճնշումներով, հակաժողովրդավարական գործելաոճով:
Հայրենիքում բեն Ալին հեռակա կարգով ազատազրկման էր դատապարտվել` մեղավոր ճանաչվելով զանգվածային բողոքի ակցիաների ընթացքում 43 ցուցարարների մահվան համար: