Մատչելիության հղումներ

Հայաստանը շահագրգռված է «Բոինգ»-ի հետ փոխշահավետ համագործակցությամբ. Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Բոինգ» միջազգային կորպորացիայի փոխնախագահ Ռիչարդ Մուեհլենբեկին, կորպորացիայի մարքեթինգի գծով տնօրեն Ալեմ Վալիին և ֆինանսական հաճախորդների գծով ղեկավար Մհեր Պապյանին:

Վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ավիահաղորդակցության ոլորտում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը նշել, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» աշխարհահռչակ կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ավիահաղորդակցության բնագավառի զարգացումը մեր երկրում՝ հավելելով, որ ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում:

«Բոինգ»-ի ղեկավար կազմի ներկայացուցիչներն անդրադարձել են մեր երկրում հնարավոր գործունեությանը և համագործակցության ուղղություններին, այդ թվում` ավիացիոն շուկայի հնարավորություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG