Մատչելիության հղումներ

Մոսկվայում ձերբակալվել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրենը


Ռուսաստան - Իվան Ժդանովը ԿԸՀ-ում, Մոսկվա, 23-ը հուլիսի, 2019թ․

Մոսկվայում, սեփական տան մոտ ձերբակալվել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովը՝ զանգվածային միջոցառումների մասին օրենքը խախտելու համար:

Այդ մեղադրանքով Ժդանովն անցած ամռանն արդեն երկու անգամ ազատազրկման էր դատապարտվել, երբ բողոքի ցույցեր էր կազմակերպել՝ պահանջելով գրանցել անկախ թեկնածուներին Մոսկվայի Դումայի ընտրություններում:

Ավելի վաղ՝ օգոստոսին, Ժդանովի դեմ քրեական գործ էր հարուցվել դատարանի որոշումը չկատարելու՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կասկածելի հարստության մասին ֆիլմը համացանցից չհեռացնելու համար:

XS
SM
MD
LG