Մատչելիության հղումներ

Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար


ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի տեղակալ, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Այդ մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հայտնեց նաև Ոստիկանության պետի առաջին տեղակալ, գնդապետ Արման Սարգսյանին ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին:

«Ես տեղեկացնեմ, որ Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ է սա, և մեր գործընկերները այդ կարգավիճակում ունեն լիարժեք լիազորություն՝ ղեկավարելու երկու համակարգերը: Եվ ես ուզում եմ հաջողություն մաղթել և շնորհավորել մեր գործընկերներին: Ֆորմալ առումով մենք սպասում ենք նախագահի կողմից համապատասխան հրամանագրի ստորագրմանը և հրապարակմանը» ,- ասաց վարչապետը:

Արթուր Վանեցյանը երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 16-ին ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից, Վալերի Օսիպյանը երեկ՝ Ոստիկանության պետի պաշտոնից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG