Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի արվեստագետները պահանջում են ազատ արձակել դերասան Ուստինովին


Դերասան Պավել Ուստինովը դատարանում, Մոսկվա, 16 սեպտեմբերի, 2019թ.

Ռուսաստանում մեծ թվով անվանի մարդիկ՝ արվեստագետներ, նկարիչներ, դերասաններ, երաժիշտներ, սոցցանցերում տեղադրած գրառումներով և տեսահոլովակներով իրենց համերաշխությունն են հայտնում դատարանի կողմից 3.5 տարվա ազատազրկման դատապարտված 23-ամյա երիտասարդ դերասան Պավել Ուստինովին:

Նրան մեղադրել են օգոստոսի 3-ի ցույցի ընթացքում իրավապահների կարգադրություններին չենթարկվելու և ոստիկանի առողջությանը վնաս հասցնելու մեջ:

Ուստինովի բարեկամները և գործընկերները պնդում են, որ դերասանն ընդհանրապես որևէ ապօրինի բան չի արել այդ օրը և նրան մեղադրել են բացարձակ անհիմն եղանակով:

Նրանց համոզմամբ, այդ անհարկի խիստ մեղադրանքի նպատակն է վախի մթնոլորտ ստեղծել ցույցերի մասնակիցների ու հատկապես արվեստագետների շրջանում:

Ուստինովին անհապաղ ազատ արձակելու կոչ են հնչեցրել արվեստագետներ Մաքսիմ Գալկինը, Սերգեյ Լազարևը, Դանիլա Կոզլովսկին, Կոնստանտին Ռայկինը և մի քանի տասնյակ հայտնի աստղեր:

Ռուսաստանցի անվանի իրավաբան Անատոլի Կուչերենան այսօր հայտնել է, որ հանդես կգա որպես Ուստինովի փաստաբան:

«Հիմա ես ուսումնասիրում եմ նյութերը և առաջիկայում բողոքարկելու եմ դատավճիռը»,- ասել է Կուչերենան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG