Մատչելիության հղումներ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վերաբացվում է Վեհարանը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր վերաբացվում է Վեհարանը` Ամենայն Հայոց կաթողիկոսների նստավայրը, հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Վեհարանը 2010-2019 թվականներին հիմնանորոգվել է գործարար և բարեգործ Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի բարերարությամբ։

Հայրապետանիստը կառուցվել է մեկ դար առաջ` Ալեքսանդր Մանթաշյանի մեկենասությամբ։ Վեհարանի հմնարկեքի արարողությունը կատարվել է 1910 թվականին Մատթեոս երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ։ Հիմնական շինարարական աշխատանքներն ավարտվել են 1914-ին՝ Գևորգ հինգերորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG