Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահ․ ԱԽ նիստին ոստիկանապետի հրաժարականի հարց չի քննարկվել


ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 18-ը սեպտեմբերի, 2019թ․

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր հերքեց տեղեկությունները, թե Անվտանգության խորհրդի երեկվա նիստի ժամանակ քննարկվել է Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրաժարականի հարցը:

«Անվտանգության խորհրդի երեկվա նիստից հետո ասում են, որ հրաժարականի դիմում է գրելու ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, կհաստատե՞ք այդ տեղեկությունը», - «Ազատության» այս հարցին ԱԺ խոսնակն արձագանքեց․ - «Ուրեմն, չի կարող, չէր կարող Անվտանգության խորհրդի նիստին քննարկվել էդ հարցը: Անվտանգության խորհուրդը ունի հստակ սահմանված, թե ինչի մասին պիտի խոսի, և կար հստակ սահմանված օրակարգ՝ բացառապես էդ օրակարգի շրջանակում են եղել քննարկումները»:

«Նման հարց չի շոշափվել անգամ», - հավելեց Միրզոյանը՝ անպատասխան թողնելով հարցը, թե տեղյա՞կ է՝ հրաժարական տալո՞ւ է ոստիկանապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG