Մատչելիության հղումներ

Ներկայացվել է Էդվարդ Սնոուդենի «Անձնական գործ» գիրքը


Աշխարհի 20 երկրներում ներկայացվել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի "Permanent Record" («Անձնական գործ») գիրքը, որում նա պատմել է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից մարդկանց՝ ընդհուպ օտար պետությունների ղեկավարներին գաղտնալսելու մասին:

Գրքում Սնոուդենը պատմում է նաև, թե ինչպես է կերպարանափոխվում Մոսկվայում փողոց դուրս գալուց առաջ՝ սափրվում, փոխում քայլվածքը, ակնոց կրում:

Միացյալ Նահանգներում պետական դավաճանության մեջ մեղադրվող Էդուարդ Սնոուդենը 2013 թվականից գտնվում է Ռուսաստանում: France Inter մեդիա-ընկերության հետ զրույցում նա ցանկություն է հայտնել տեղափոխվել Ֆրանսիա կամ Գերմանիա:

Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեն դրական է արձագանքել Վաշինգտոնի կողմից հետախուզվող Սնոուդենին ապաստան տրամադրելու խնդրանքին, սակայն նշել է, որ դա դեռևս իր անձնական դիրքորոշումն է, այդ հարցով պաշտոնական որոշում չկա:

ԱՄՆ-ի իշխանությունները շարունակում են պահանջել Էդվարդ Սնոուդենի արտահանձնումը` նրան քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով:

XS
SM
MD
LG