Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եվրամիության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Նախագահ Սարգսյանն ի դեմս Անդրեա Վիկտորինի՝ շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին այն հիմնարար աջակցության համար, որը ցուցաբերվում է Հայաստանին: «Այդ աջակցությունը եղել է անցյալում, կա այսօր և, հուսով եմ, կլինի նաև ապագայում», - նշել է նախագահը։

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Անդրեա Վիկտորինն իր խոսքում ասել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ին բարեփոխումների գործընթացում:

«Շատ ուրախ ենք, որ ունենք համաձայնագիր, ունենք հիմք և ճանապարհային քարտեզ, որը հնարավորություն է տալիս աշխատել այդ ամենն ավելի արագ կյանքի կոչելու ուղղությամբ», - ասել է Վիկտորինը:

Դեսպանը նշել է, որ ունի բազմաթիվ գաղափարներ, որոնք մտադիր է իրագործել իր պաշտոնավարման ընթացքում:

Նույն աղբյուրի տեղեկացմամբ, զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի վերաբերյալ: Նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է համապարփակ և ընդլայնված համագործակցությունը Եվրամիության և ԵՄ անդամ երկրների հետ:

Անդրեա Վիկտորինը 2007-2009 թվականներին զբաղեցրել է Հայաստանում Գերմանիայի դեսպանի պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG