Մատչելիության հղումներ

Լրագրողների պաշտպանության կոմիտեին մտահոգել է Գոնգաձեի սպանության գործով դատապարտյալի ազատ արձակման հավանականությունը


Օլեքսի Պուկաչը դատարանում, արխիվ
Օլեքսի Պուկաչը դատարանում, արխիվ

Նյու Յորքում գործող Լրագրողների պաշտպանության կոմիտեն երեկ մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ Ուկրաինայի ոստիկանության նախկին գեներալը, ով խոստովանել է լրագրողի դաժան սպանությունը և դատապարտվել ցմահ ազատազրկման, կարող է պատժի փոփոխություն ակնկալել:

Օլեքսի Պուկաչը, որը ժամանակին ղեկավարում էր Ուկրաինայի ներքին գործերի նախարարության հետախուզության բաժինը, լրագրող Գեորգի Գոնգաձեի սպանության համար դատապարտվել է 2013 թվականի հունվարին։

2000 թվականի սեպտեմբերի 16-ին Գոնգաձեի անհետանալուց երկու ամիս անց նրա գլխատված մարմինը հայտնաբերվել էր Կիևի մոտակա անտառներից մեկում։

Պուկաչը այս ընթացքում իրարամերժ ցուցմունքներ է տվել և վերջին վեց տարիների ընթացքում բողոքարկել ցմահ ազատազրկումը:

Գերագույն դատարանում նրա գործով հերթական լսումները նախատեսված են հոկտեմբերի 9-ին, և կա հավանականություն, որ նա ազատ կարձակվի։

XS
SM
MD
LG