Մատչելիության հղումներ

Վարչապետը այսօր հերթական ասուլիսով հանդես կգա


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, Երևան, 8-ը մայիսի, 2019թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես է գալու մամուլի հերթական ասուլիսով:

Լրագրողների հետ մեծ ձևաչափով վերջին հանդիպումը մայիսին էր` Ազգային պատկերասրահում, Փաշինյանն ամփոփում էր պաշտոնվարման մեկ տարին:

Այս անգամ վարչապետը լրագրողներին հրավիրել է Վանաձոր, ասուլիսը տեղի է ունենալու Տեխնոլոգիական կենտրոնում: Ակնկալվում է, որ ի թիվս մի շարք հարցերի Փաշինյանը կանդրադառնա նաև Ամուլսարի հանքի հնարավոր շահագործմանը, Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակին, Մարտի 1-ի գործին, շաբաթավերջին Միացյալ Նահանգներ կատարելիք այցին:

Վարչապետի նախորդ ասուլիսը տևել էր շուրջ վեց ժամ:

XS
SM
MD
LG