Մատչելիության հղումներ

Ուզբեկստանը դիմում է ներկայացրել Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդին անդամակցելու համար


Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոև, արխիվ
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոև, արխիվ

Ուզբեկստանի կառավարությունը պաշտոնական դիմում է ներկայացրել Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդին անդամակցելու համար: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր հերթին նշել է, որ դիմումը ստացվել է և անդամակցության գործընթացը կավարտվի մոտ ապագայում:

Կառույցը հիմնադրվել է տասը տարի առաջ, դրան անդամակցում են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Թուրքիան: Ուզբեկստանի նախագահը խորհրդին միանալու մտադրության մասին հայտարարել էր 2016-ին, երբ Իսլամ Քարիմովի 27-ամյա իշխանավարումից հետո ստանձնեց նախագահի պաշտոնը:

Քարիմովի օրոք Ուզբեկստանը լարված հարաբերություններ ուներ Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի ու Թուրքմենստանի հետ՝ տարանցիկ ճանապարհների, սահմանային անվտանգության, ջրային ռեսուրսների ու այլ վիճահարույց հարցերի պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG