Մատչելիության հղումներ

Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է ավելի քան 95 անգամ, արձակվել է 650 կրակոց․ ԼՂ ՊՆ


Արցախի ՊԲ զինծառայողը շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Արցախի ՊԲ զինծառայողը շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Սեպտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 95 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 650 կրակոց, այս մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG