Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևին ծննդյան օրվա առթիվ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ:

Ըստ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, ուղերձում մասնավորապես ասված է. «Մեծարգո Դմիտրի Անատոլիի, Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորել Ձեզ ծննդյան օրվա առթիվ:

«Պետական բարձրագույն պաշտոններում Ձեր բազմամյա գործունեությունը մեծ հարգանք է վայելում ողջ աշխարհում և մասնավորապես, Հայաստանում: Ձեր հարուստ փորձը՝ որպես ղեկավար և քաղաքական գործիչ, մեծապես պահանջված է ոչ միայն մեր երկրների միջև ռազմավարական հարաբերությունների զարգացման գործում, այլև ողջ եվրասիական տարածքում: Մեծ հարգանքով վերահաստատում եմ բարեկամական երկխոսությունը և համատեղ աշխատանքը շարունակելու և ամրապնդելու մեր պատրաստակամությունը՝ ի բարօրություն Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների: Հարգելի Դմիտրի Անատոլիի, սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անձնական երջանկություն և բարեկեցություն», - նշված է շնորհավորական ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG