Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ չի կարելի բացառել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանտարկյալների նոր փոխանակում: Սեպտեմբերի 7-ին երկու երկրները փոխանակել են 70 բանտարկյալներ:
«Դա կպահանջի նոր քննարկումներ և, իհարկե, ժամանակ և աշխատանք»,- նշել է Պեսկովը և ավելացրել.- «Հնարավոր չէ ապրիորի մերժել նման տարբերակը, նման գործընթացի նպատակահարմարությունը»:
Պեսկովի այդ մեկնաբանությանը նախորդել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այսօրվա հայտարարությունն այն մասին, որ Կիևը հիմա կազմում է Ռուսաստանի բանտերում պահվող ուկրաինացիների նոր ցուցակ և ցանկանում է շարունակել բանտարկյալների փոխանակման գործընթացը: