Փարիզի մետրոյի ցանցի մեծ մասը չի աշխատում, քանի որ տրանսպորտի ոլորտի ծառայողները գործադուլ են հայտարարել թոշակների համակարգի բարեփոխման օրինագծի կապակցությամբ:
Փարիզի բնակիչներն այս օրն անվանել են «սև ուրբաթ», որովհետև հսկայական մայրաքաղաքում քաոսային կացություն է ստեղծվել: Փարիզի մետրոյի 14 հիմնական գծերից 10-ը չի աշխատում:
Նախագահ Էմանյուել Մակրոնի կառավարությունը մտադիր է բարեփոխել և պարզեցնել հանրային աշխատողների թոշակների վճարման համակարգը, որը բաղկացած է 42 տարբեր ծրագրերից:
Հանրային սեկտորի ծառայողներից շատերը ենթադրում են, որ բարեփոխման դեպքում վնաս են կրելու: