Մատչելիության հղումներ

Մարշալ Կոնևի արձանը դուրս կբերվի Պրահայի 6-րդ շրջանից


Չեխիա - Մարշալ Իվան Կոնևի արձանը Պրահայի 6-րդ վարչական շրջանում, 12-ը սեպտեմբերի, 2019թ.
Չեխիա - Մարշալ Իվան Կոնևի արձանը Պրահայի 6-րդ վարչական շրջանում, 12-ը սեպտեմբերի, 2019թ.

Չեխիայի մայրաքաղաք Պրահայի 6-րդ վարչական շրջանի խորհուրդը քվեարկությամբ որոշել է դուրս հանել խորհրդային մարշալ Իվան Կոնևի արձանը:

Կոնևը Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ուկրաինական ճակատի հրամանատարն էր, նրա զորքն ազատագրել է Չեխոսլովակիայի տարածքի մեծ մասը և 1945 թվականի մայիսի 9-ին մտել է Պրահա:

Մինչդեռ Չեխիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությունից հետո պատմաբանները և իրավապաշտպանները պնդել են, որ չի կարելի մոռանալ նաև Կոնևի բացասական դերակատարությունը հետպատերազմական ժամանակաշրջանում, ու, մասնավորապես, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում քաղաքական ճգնաժամերի օրերին:

Արձանը տեղափոխելու որոշումը վրդովմունքով են ընդունել Չեխիայում Ռուսաստանի դեսպանությունը և ռուսամետ ակտիվիստները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG