Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Սիս գյուղի ճանապարհի շինարարությունն ավարտական փուլում է


Սիս գյուղի երեխաները, մայիս, 2019թ․

Արարատի մարզի Սիս գյուղի ճանապարհի շինարարությունը ավարտական փուլում է: Այդ մասին Ֆեյսբուքում գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը տեսանյութ է հրապարակել և գրել․ - «Ժողովուրդ ջան, սա էլ Սիս գյուղի ճանապարհն է, որի երեխաները մտածում էին, թե մոռացել եմ իրենց տված խոստումը: Ճանապարհի շինարարությունը մտել է ավարտական, այսինքն՝ հարդարման փուլ: Սիս գյուղի երեխաներ ջան, համբուրում եմ բոլորիդ: Շատ ապրե՚ք:)»:

Մայիսին «Ազատության» «Գյուղամեջ» հաղորդաշարի նկարահանման ժամանակ Սիսի երեխաները բողոքել էին՝ վարչապետը երկու ամիս առաջ գյուղ այցելելով խոստացել էր, որ ճանապարհը կնորոգի, «բայց մինչև հիմա նորոգում ա»:

Փաշինյանը օրեր անց Կառավարության նիստի ժամանակ անդրադարձել էր այդ հաղորդմանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին հարցնելով, թե ինչու չեն նորոգում ճանապարհը: Նախարարը խոստացել էր, որ հաշվի առնելով երեխաների խնդրանքը՝ Սիսում ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG