Մատչելիության հղումներ

Վարչապետը 2018-ի մայիսից ի վեր գրանցված աշխատողների ճշգրտված թիվ է ներկայացնում՝ 65 հազար 37


Տեխնոլոգիական ընկերություն Հայաստանում, օգոստոս, 2018թ․

Այսօր Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ներկայացրել է 2018 թվականի մայիսից ի վեր գրանցված աշխատողների ճշգրտված թիվը՝ 65 հազար 37 աշխատատեղ (աճը՝ 12 տոկոս), երեկ հայտարարված 64 հազար 899-ի փոխարեն: Այս մասին Ֆեյսբուքում գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ «սա դինամիկ թիվ է, որը ՊԵԿ-ը կարող է ստուգել և ճշգրտել ցանկացած պահի»:

«Եթե 65 հազար 37 գրանցված աշխատողներին բաղդատենք ըստ եկամտային հարկի սանդղակի քայլքերի, պատկերը հետևյալն է. մինչև 150 հազար դրամ եկամուտ ստացած աշխատողների քանակը հիշյալ ցուցանիշում կազմում է 11 հազար 536, 150 հազարից մինչև 2 մլն դրամ եկամուտ ստացած աշխատատեղերի քանակը՝ 52 հազար 874, իսկ 2 մլն դրամից ավել եկամուտ ստացած աշխատատեղերի քանակը՝ 627։ Ինչպես տեսաք, 150 հազարից մինչև 2 մլն դրամ աշխատավարձ ստացող սեգմենտը գերակշիռ մեծամասնություն է կազմում, ինչը շատ լավ նորություն է», - ընդգծում է վարչապետը՝ շարունակելով․ - «Ըստ հաստատված տվյալների այս խմբի մարդկանց նախորդ տարվա մայիսից մինչև այս տարվա օգոստոս վճարվել է 22 միլիարդ 150 միլիոն դրամ աշխատավարձ: Այս սեգմենտի աշխատողների միջինացված աշխատավարձը շուրջ 400 հազար դրամ է»:

Ընդհանուր առմամբ նոր գրանցված աշխատողները այս ընթացքում վճարել են ավելի քան 6 միլիարդ դրամ եկամտային հարկ, գրում է Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG