Մատչելիության հղումներ

Սոչիում կայացել են Ռուսաստանի նախագահի և Իսրայելի վարչապետի բանակցությունները


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, Սոչի, 12-ը սեպտեմբերի, 2019թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, Սոչի, 12-ը սեպտեմբերի, 2019թ․

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեկ Սոչիում բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սիրիայում անվտանգության հարցերի համակարգման վերաբերյալ, որոնց արդյունքում հայտարարել է, որ Իսրայելը պետք է Իրանի դեմ գործելու ազատություն ունենա։

Իսրայելը բազմաթիվ հարվածներ է հասցրել Սիրիայում գործող իրանական տարբեր ստորաբաժանումների՝ նպատակ ունենալով կանխել այդ երկրում Իրանի մշտական ռազմական ներկայությունը:

Թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը և թե՛ Իրանի աջակցությունը վայելող լիբանանյան «Հըզբոլա» խմբավորումը Սիրիայի նախագահի աջակիցներն են քաղաքացիական պատերազմում։

Նեթանյահուն ասել է, որ անվտանգության հարցերի համակարգումը Իսրայելի և Ռուսաստանի միջև միշտ էլ կարևոր է եղել, սակայն այժմ առավել հրատապ է, քանի որ անցած ամիս հաճախացել են Իրանի տարատեսակ փորձերը՝ Իսրայելին Սիրիայի տարածքից հարվածներ հասցնելու։

Երկու առաջնորդների միջև բանակցությունները շուրջ երեք ժամ են տևել, ինչից հետո Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG