Մատչելիության հղումներ

Թրամփի վարչակազմը 250 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրեց Ուկրաինային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Դոնալդ Թրամփի վարչակազմը 250 միլիոն դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային։

Այդ գումարի հատկացումը որոշ ժամանակով սառեցված էր, ինչը տեղիք էր տվել քննադատությունների, որ այն ծայրաստիճան անհրաժեշտ է Ուկրաինային Ռուսաստանի ագրեսիային դիմակայելու համար։

Օգնության տրամադրման մասին հայտարարությունը նախորդել է երեկ Սենատում նախատեսված քննարկմանը, որի ընթացքում ակնկալվում էր, որ օրենսդիրները քննադատության կենթարկեն ԱՄՆ վարչակազմին՝ Կոնգրեսի կողմից արդեն հաստատված գումարի տրամադրումը ձգձգելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG