Մատչելիության հղումներ

Կոնգրեսի հանձնաժողովում արծարծում են Թրամփի իմպիչմենտի հարցը


ԱՄՆ Ներկայացուցիչների տան դատական հանձնաժողովի դեմոկրատական նախագահ Ջերոլդ Նադլերը, արխիվ:
ԱՄՆ Ներկայացուցիչների տան դատական հանձնաժողովի դեմոկրատական նախագահ Ջերոլդ Նադլերը, արխիվ:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ Կոնկրեսի Ներկայացուցիչների տան դատական հանձնաժողովի նախագահ Ջերոլդ Նադլերը քննարկում է նախաձեռնել նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի հարցով կոմիտե և ենթակոմիտեներ ստեղծելու թույլտվություն հանձնաժողովից ստանալու համար: Հանրապետական Դագ Քոլինզը նախաձեռնությունը «շոու» է անվանել:

Հանձնաժողովի նպատակն է իմպիչմենտի հարցը մինչև տարեվերջ ընդգրկել Ներկայացուցիչների տան լիագումար նիստի օրակարգում:

Ներկայացուցիչների տան դեմոկրատական կոնգրեսականները պահանջում են պարզել, մասնավորապես, նախընտրական արշավին նպաստելու նպատակով Թրամփի կողմից Ուկրաինայի վրա ճնշում բանեցնելու և Ամերիկայի խոսատացած ռազմական աջակցությունը սառեցնելու հանգամանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG