Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահին հարցաքննել են


Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ռիշար ֆերանը, արխիվ, Փարիզ
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ռիշար ֆերանը, արխիվ, Փարիզ

Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանին երեկ հարցաքննել են կոռուպցիայի գործով անցկացվող հետաքննության շրջանակներում:

Նախագահ Էմանյուել Մակրոնն ասել է, որ չնայած այդ հանգամանքին՝ ինքը վստահում է Ֆերանին:

«Նախ Ռիշար Ֆերանը ֆորմալ հետաքննության մեջ է ներգրավված, ուստի, մինչև հակառակը չապացուցվի՝ նա անմեղ է: Սա շատ կարևոր է գիտակցել, որովհետև խոսքերն ունեն մեծ նշանակություն, երբ խոսում են հետաքննության մասին, մարդիկ կարող են ենթադրել, որ անձի մեղքն արդեն ապացուցված է, ուրեմն նրան կարելի է մեղադրել եթե ոչ դատարանում, ապա առնվազն բարոյապես», - ասել է կառավարության խոսնակ Սիբետ Նդիայեն:

Ռիշար Ֆերանին հարցաքննել են Լիլ քաղաքում, տվյալ գործի բնույթի մասին մանրամասներ չեն հաղորդվել:

Ֆերանը կարևոր դեր է կատարել Մակրոնի 2017 թվականի ընտրարշավի ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG