Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել Ուկրաինայի խոշորագույն բանկի՝ «ՊրիվատԲանկ»-ի գլխամասում


Ուկրաինա - «ՊրիվատԲանկ»-ի շենքը Կիևում, արխիվ
Ուկրաինա - «ՊրիվատԲանկ»-ի շենքը Կիևում, արխիվ

Երեկ Ուկրաինայում ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել տեղի խորոշագույն բանկի՝ «ՊրիվատԲանկ»-ի գլխամասում։

Նույն օրը Ուկրաինա են ժամանել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները՝ վարկային նոր ծրագրի շուրջ բնակցություններ սկսելու նպատակով։

Ենթադրվում է, որ խուզարկությունը կապ ունի այն հետաքննության հետ, ըստ որի՝ բանկի ղեկավարությունը չարաշահել է իր լիազորությունները տեղական և միջազգային հաճախորդների հետ պայմանագրեր կնքելիս։

«ՊրիվատԲանկ»-ը ազգայնացվել է 2016 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ։ Բարձր ռիսկայնությամբ վարկավորումը բանկին լուրջ պարտքերի առաջ է կանգնեցրել։

Ազգայնացումից հետո պետությունը շուրջ 6 միլիարդ դոլար է ներդրել բանկը պահելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG