Մատչելիության հղումներ

Ադրբեջանում 30 օրով կալանավորվել է ընդդիմադիր առաջնորդի թիկնապահը


Ադրբեջանի Ազգային ճակատի ղեկավար Ալի Քերիմլի, արխիվ
Ադրբեջանի Ազգային ճակատի ղեկավար Ալի Քերիմլի, արխիվ

Ադրբեջանում 30 օրով կալանավորվել է ընդդիմադիր առաջնորդ Ալի Քերիմլիի թիկնապահը: Ըստ «Թուրան» գործակալության, նախօրեին Ռուսլան Ամիրլիին ոստիկանական ուժերը առևանգել և ոստիկանական բաժանմունք էին տեղափոխել` չհայտնելով պատճառն ու նրա պահման վայրը:

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ Ամիրլին մեղադրվում է մանր խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու համար: Ընդդիմադիր գործչի թիկնապահը կտրականապես հերքում է մեղադրանքները:

«Թուրան»-ի փոխանցմամբ՝ միայն 2019 թվականին Ալի Քերիմլիի գլխավորած ընդդիմադիր կուսակցության շուրջ 80 ակտիվիստներ տարբեր ճնշումների և վարչական կալանքի են ենթարկվել ոստիկանությանը չենթարկվելու և խուլիգանության մեղադրանքներով:

Ադրբեջանի «Ազգային ճակատ» ընդդիմադիր ուժի ղեկավարությունը տեղի ունեցածը որակում է որպես «ընդդիմադիր ուժերի դեմ իշխանությունների կողմից նպատակաուղղված ճնշում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG