Մատչելիության հղումներ

Նեթանյահուն մտադիր է ընտրություններում հաղթելու դեպքում բռնակցել Արևմտյան ափի օկուպացված տարածքները


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, Երուսաղեմ, 9-ը սեպտեմբերի, 2019թ․

Իսրայելի գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուն մտադիր է սեպտեմբերի 17-ին նախատեսված ընտրություններում հաղթելու դեպքում բռնակցել Հորդանանին սահմանակից Արևմտյան ափի օկուպացված տարածքները:

Նեթանյահուն հայտարարել է, թե Իսրայելի ինքնիշխանությունը կհաստատի Հորդանան գետի հովտում և Մեռյալ ծովի հյուսիսային հատվածում:

1967 թվականի վեցօրյա պատերազմից հետո Հորդանանի Արևմտյան ափը, Արևելյան Երուսաղեմը, Գազան և սիրիական Գոլանի բարձունքները անցան Իսրայելի վերահսկողության տակ: Արևելյան Երուսաղեմի բռնակցումը իրավաբանորեն ձևակերպվել է 1980 թվականին: Մեկ տարի անց Իսրայելի կառավարությունը Գոլանի բարձունքները հռչակեց հրեական պետության մաս, միջազգային հանրությունը, սակայն, այդ տարածքները չի ճանաչում որպես իսրայելական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG