Մատչելիության հղումներ

Ֆուտբոլային մարզադաշտ սողոսկած իրանցի կինը մահացել է ինքն իրեն հրկիզելուց հետո


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Իրանցի Սահար Խոդայարին, ով ձերբակալվել էր՝ տղամարդու շորերով ֆուտբոլային մարզադաշտ սողոսկելու համար, մահացել է ինքն իրեն հրկիզելուց հետո:

29-ամյա կինը ծայրահեղ այդ քայլին էր դիմել, երբ տեղեկացել էր, որ կարող է վեց ամսվա ազատազրկման դատապարտվել: Երիտասարդ կնոջ մահը բողոքի ալիք է բարձրացրել Իսլամական Հանրապետությունում և նոր հեշթեգի սկիզբ դրել սոցիալական ցանցերում:

Մյունխենի «Բայեր»-ի նախկին կիսապաշտպան Ալի Քարիմին, ով 127 խաղ է անցկացրել Իրանի դրոշի տակ, Թվիթերում կոչ է արել իրանցիներին բոյկոտել մարզադաշտերը՝ ի նշան բողոքի:

Թեհրանում ծնված հայազգի ֆուտբոլիս Անդրանիկ Թեյմուրյանն էլ, ով դրաձել էր Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջին քրիստոնյա ավագը, Թվիթերում պնդել է՝ երկրի գլխավոր մարզադաշտը պետք է վերանվանվի ի պատիվ զոհված Խոդայարիի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG