Մատչելիության հղումներ

Ծեր գիտնականը ինքնահրկիզվել է Ուդմուրտիայի խորհրդարանի շենքի մոտ


Ռուսաստան - Ալբերտ Ռազինը խորհրդարանի շենքի մոտ, Իժևսկ, 10-ը սեպտեմբերի, 2019թ․
Ռուսաստան - Ալբերտ Ռազինը խորհրդարանի շենքի մոտ, Իժևսկ, 10-ը սեպտեմբերի, 2019թ․

Ուդմուրտիայի մայրաքաղաք Իժևսկում այսօր ինքնահրկիզվել է գիտնական Ալբերտ Ռազինը, ով տարիներ շարունակ պայքարում էր հանուն մայրենի լեզվի պաշտպանության:

79-ամյա ծերունին այդ քայլին է դիմել տեղական խորհրդարանի մոտ, ուր եկել էր պաստառներով՝ «Եթե իմ լեզուն անհետանալու է վաղը, ես պատրաստ եմ զոհվել այսօր», «Արդյո՞ք ես հայրենիք չունեմ» գրություններով:

Միջադեպից մի քանի ժամ անց ակտիվիստը մահացել է հիվանդանոցում:

Ռազինը փիլիսոփայական գիտությունների թեկնածու էր, դոցենտ, վաստակավոր գիտնական: Անցած տարի նա մի խումբ համախոհների հետ քննադատել էր Պետդումայում ընդունված օրենքը, որով Ռուսաստանի բնիկ ժողովուրդների մայրենի լեզվի ուսուցանումը դպրոցներում դառնում է ոչ պարտադիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG