Մատչելիության հղումներ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գախարիայի հետ


Վրաստան - Գիորգի Գախարիան խորհրդարանում, 6-ը սեպտեմբերի, 2019թ․
Վրաստան - Գիորգի Գախարիան խորհրդարանում, 6-ը սեպտեմբերի, 2019թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Փաշինյանը շնորհավորել է Գախարիային կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նրան մաղթել հաջողություններ, բեղմնավոր աշխատանք ու ձեռքբերումներ կարևոր առաքելության մեջ։

Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-վրացական բարեկամական հարաբերություններին վերաբերող հարցերի: Կողմերը համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի պահպանել և բազմապատկել այն բոլոր ձեռքբերումները, որոնք առկա են հայ-վրացական համագործակցության օրակարգում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG