Մատչելիության հղումներ

British Airways-ը գործադուլի պատճառով շուրջ 1700 չվերթ է չեղարկել


Միացյալ Թագավորություն - British Airways-ի օդանավը վայրէջք է կատարում Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում, արխիվ
Միացյալ Թագավորություն - British Airways-ի օդանավը վայրէջք է կատարում Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում, արխիվ

Աշխարհի խոշորագույն ավիաընկերություններից մեկը` British Airways-ը, օդաչուների երկօրյա գործադուլի պատճառով Լոնդոնի երկու օդանավակայաններից` «Հիթրոու»-ից և «Գեթվիկ»-ից իրականացվող ավելի քան 1700 չվերթ է չեղարկել:

Ավիաընկերության օդաչուները աշխատավարձի ավելացում են պահանջում, ինչը British Airways-ի ղեկավարությունը «ցինիզմ» է որակել: «Օդաչուների արհմիությունն իր այս ցինիկ քայլով պատժում է ուղևորներին, պատժում է գործընկերներին, հարվածում է մեր ապրանքանիշին», - հայտարարել է ավաընկերության ղեկավար Ալեքս Կրուզը:

British Airways ավիաընկերության օդաչուների տարեկան միջին աշխատավարձը շուրջ 90 հազար ֆունտ ստեռլինգ (շուրջ 110 հազար ամերիկյան դոլար) է կազմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG