Մատչելիության հղումներ

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանի մոտ


Բողոքի ակցիա Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, Թբիլիսի, 8 սեպտեմբերի, 2019թ.
Բողոքի ակցիա Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, Թբիլիսի, 8 սեպտեմբերի, 2019թ.

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը «բռնություն» հոդվածով քրեական գործ է հարուցել այսօր խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր խորհրդարանի մուտքի մոտ տեղի է ունեցել բռնության կիրառմամբ միջադեպ, որի մեջ ներքաշվել են «Վրաստանի հայրենասերների դաշինքից» պատգամավոր ընտրված Էմզար Կվիցիանին և «Ամո՛թ է» հանրային շարժման ներկայացուցիչները:

«Վրաստանի հայրենասերների դաշինքն» ընդդիմադիր ուժ է, որը կոչ է անում բնականոն հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ: Երբ Կվիցիանին դուրս է եկել խորհրդարանի շենքից՝ «Ամո՛թ է» շարժման ակտիվիստները նրա հասցեին վանկարկել են «Դավաճան» կարգախոսը, ինչն էլ ծեծկռտուքի առիթ է դարձել:

Բուն խորհրդարանի շենքում պատգամավորները քննարկում են վարչապետ Գիորգի Գախարիային վստահություն հայտնելու առաջարկը:

«Վրացական երազանքի» կողմից վարչապետ առաջադրված Գախարիան ընդհուպ մինչև վերջերս զբաղեցրել է ներքին գործերի նախարարի պաշտոնը և խիստ քննադատության է ենթարկվել ցուցարարների նկատմամբ ոստիկանների գործադրած բռնության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG