Մատչելիության հղումներ

Պեսկով. «Ռուսաստանը և Ճապոնիան մի շարք կարևոր հարցերում համաձայնություն չունեն»


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Մոսկվան ափսոսանքով է արձանագրում այն, որ Ռուսաստանը և Ճապոնիան մի շարք կարևոր հարցերում դեռ համաձայնություն չունեն:

Այդ մասին այսօր ռուսաստանյան հեռուստատեսության «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի թղթակցին ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ռուսաստանը և Ճապոնիան Երկրորդ աշխարհամարտի ավարտից ի վեր խաղաղության պայմանագիր չեն կնքել, ինչը կապված է Կուրիլյան կղզիների շուրջ տասնամյակներ տևող վեճի հետ:

Խորհրդային Միությունն այդ կղզիները գրավել է Երկրորդ աշխարհամարտի ավարտական շրջանում: Տոկիոն այդ կղզիներն անվանում է «Հյուսիսային տարածքներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG