Ամերիկացի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմը ստացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը»:
Եվրոպայում բնակվող ամերիկացի ռեժիսոր Ռոման Պոլանսկու «Սպան և լրտեսը» ֆիլմն «Արծաթե առյուծն» ստացել:
Լավագույն դերասանի մրցանակը վաստակել է իտալացի Լուկա Մարտինելին, ով գլխավոր դերն է կատարել «Մարտին Իդեն» ֆիլմում:
Լավագույն դերասանուհու մրցանակին արժանացել է «Գլորիա Մունդի» ֆիլմում նկարահանված ֆրանսուհի Արիան Ասկարիդը:
Իտալացի ռեժիսոր Ֆրանկո Մարեսկան ստացել է ժյուրիի հատուկ մրցանակը «Մաֆիան այն չէ, ինչ ժամանակին էր» կատակերգական վավերագրական ֆիլմի համար: