Մատչելիության հղումներ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենի պաշտոնակատարը հանդիպում է Իրանի պաշտոնյաներին


Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենի պաշտոնակատար Կորնել Ֆերուտան, Թեհրան, 8 սեպտեմբերի, 2019թ.
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենի պաշտոնակատար Կորնել Ֆերուտան, Թեհրան, 8 սեպտեմբերի, 2019թ.

ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենի պաշտոնակատար Կորնել Ֆերուտան հանդիպում է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Բանակցությունների թեման Իրանի կողմից 2015 թվականի միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների չեղարկումն է:

Իրանը հայտնել է, որ հետայսու շահագործելու է ուրանի հարստացման նոր՝ ավելի հզոր և արդիական ցենտրիֆուգներ:

Իրանն արդեն գերազանցել է 2015-ի համաձայնագրով սահմանված հարստացված ուրանի պաշարը:

Թեհրանն աստիճանաբար չեղարկում է պարտավորություններն այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ դուրս է եկել 2015-ի պայմանագրից:

Կորնել Ֆերուտան արդեն հանդիպել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհի հետ և, բացի այդ, բանակցելու է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:

«Գործակալության ներկայացուցիչներն արդեն Իրանում են և առաջիկայում իրենց հանդիպումների արդյունքների մասին կզեկուցեն Վիեննայում տեղակայված գործակալության ղեկավարությանը»,- հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության խոսնակ Ֆրեդրիկ Դալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG