Ռուսաց ուղղափառ եկեղեցուն պատկանող ընկերություններից մեկը գինի արտադրելու և մատակարարելու արտոնագիր է ստացել:
BBC-ի հաղորդմամբ, «եկեղեցական» գինիները պետք է պատրաստվեն Կրասնոդարի շրջանի Դիվնոմորսկոյե գյուղում:
Ի դեպ, ըստ լրատվամիջոցների, այդ գյուղում է գտնվում նաև այն առանձնատունը, որը Ռուսաստանում առավել հայտնի է որպես «պատրիարքի նստավայր»:
Պատրիարք Կիրիլի խոսնակ Ալեքսանդր Վոլկովը չի մանրամասնել՝ կոնկրետ ինչ գինի է արտադրվելու և երբ, պնդելով, թե սա «փակ, կոմերցիոն նախագիծ է»:
«Չեմ կարծում, որ այն նախատեսված է լինելու լայն սպառման համար, թերևս կլինեն հատընտիր նմուշներ, ինչպես կաթոլիկ պապերի մոտ, որոնց արտադրած գինիները բարդ է ձեռք բերել», - ասել է Ռուսաց պատրիարքի խոսնակը: