Մատչելիության հղումներ

ՊՎԾ․ «Շենիկ» ՋՕԸ-ում շուրջ 1,85 մլրդ դրամի խախտումներ են հայտնաբերվել


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Պետական վերահսկողական ծառայությունն (ՊՎԾ) ուսումնասիրություն է իրականացրել «Շենիկ» ջրօգտագործողների ընկերությունում (ՋՕԸ)՝ պետական բյուջեից դրամաշնորհ տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով։ ՊՎԾ հաղորդագրության համաձայն՝ ուսումնասիրության ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և թերություններ, որոնք ընդհա­­նուր գումարային արտահայտությամբ կազմել են 1 միլիարդ 855 միլիոն 337 հազար 700 դրամ:

«Խախտումները հիմնականում վերաբերել են չհիմնավորված դեբիտորական պարտքերին, ներկայացված ոչ ճշգրիտ հաշվետվություններին, ջրի կորուստների ծավալներին, ոռոգման ջրի վարձավճարների գանձմանը, խորքային հորերի և պոմպակայանների արտադրողականության վերաբերյալ ոչ իրական տվյալներին,ընկերությունում առկա սեղմված գազի պակասուրդին, պակաս հաշվարկված անդամավճարի գումարներին, հիմնական միջոցների՝ առանց սկզբնական հաշվառման փաստաթղթերի դուրս գրմանը, պոմպերի վերանորոգման անարժանահավատ աշխատանքներին, շինարարական աշխատանքների արժեքի ոչ պատշաճ հաշվարկմանը և ավել ծախսերին, աշխատավարձերի ավել հաշվարկմանը, բենզինի, դիզելային վառելիքի, և սեղմված բնական գազի խոշոր չափով ուռճացված ծախսերին», - ասված է հաղորդագրությունում:

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է Դատախազություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG