Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ԿԲ նախագահը իր նախորդի նկատմամբ «թիրախային ճնշումների» անաչառ քննություն է պահանջում


Ուկրաինայի Ազգային բանկի նախագահ Վալերիա Գոնտարևա և նրա տեղակալ Յակիվ Սմոլիյ, Կիև, ապրիլ, 2017թ․
Ուկրաինայի Ազգային բանկի նախագահ Վալերիա Գոնտարևա և նրա տեղակալ Յակիվ Սմոլիյ, Կիև, ապրիլ, 2017թ․

Ուկրաինայի կենտրոնական բանկի նախագահ Յակիվ Սմոլիյը խնդրել է ոստիկանությանը անաչառ հետաքննել իր նախորդի հետ Լոնդոնում տեղի ունեցած միջադեպը, ինչպես նաև Վալերիա Գոնտարևայի հարսի ավտոմեքենայի հրկիզումը երեկ Կիևում։

Սմոլիյը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ պաշտոնավարման ընթացքում բանկային համակարգի առողջացման և մաքրման համար հեղինակություն ձեռք բերած Գոնտարևայի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական թիրախային ճնշման նշաններ է տեսնում։

Օգոստոսի 26-ին Լոնդոնի կենտրոնում ավտոմեքենան անցել է Գոնտարևայի ոտքի վրայով, ինչը նա կապել է 2014-2018 թվականներին որպես Ուկրաինայի ազգային բանկի նախագահ իր աշխատանքի հետ։ Երեկ YouTube-ում տեղադրված տեսանյութում երևում է, որ Գոնտարևան Լոնդոնի հիվանդանոցներից մեկում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG