Մատչելիության հղումներ

Իտալիայում ռուսաստանցի պաշտոնյա է ձերբակալվել


Ալեքսանդր Կորշունով, արխիվ
Ալեքսանդր Կորշունով, արխիվ

Իտալական Նեապոլ քաղաքում ձերբակալվել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավարներից մեկը` այդ կառույցի կազմում գործող «Միասնական շարժիչաշինական կորպորացիայի» զարգացման գծով տնօրեն Ալեքսանդր Կորշունովը:

Ըստ ռուսական աղբյուրների, պաշտոնյային ձերբակալել են ամերիկյան իշխանությունների պահանջով: Նա կասկածվում է արդյունաբերական լրտեսության մեջ: «Վեդոմոստի» պարբերականի պնդմամբ` խոսքը General Electric ընկերության տեխնոլոգիաների հափշտակման փորձի մասին է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG