Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօր ընդունում է Իտալիային


Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները տոնում են խփած գոլը, արխիվ
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները տոնում են խփած գոլը, արխիվ

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունում է Իտալիայի հավաքականին:

Չորս տուրերից հետո Հայաստանի հավաքականը 6 միավորով զբաղեցնում է J խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: Նախորդ երկու տուրերում, հիշեցնենք, Հայաստանի ազգային թիմը սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է Լիխտենշտեյնի ընտրանուն և մրցակցի հարկի տակ 3:2 հաշվով առավելության է հասել Հունաստանի հավաքականի նկատմամբ:

Իտալիայի հավաքականի հետ հանդիպումը մեկնարկում է Երևանի ժամանակով ժամը 20-ին:

XS
SM
MD
LG